Բացառում եմ, որ մեր քաղաքական ուժի որևէ ներկայացուցչի կողմից կարող է լինել նման հրահանգ. Պապիկյանը՝ համայնքապետերի՝ «Այո» շտաբի օգտին աշխատելու մասին |aysor.am|

aysor.am: Մարզպետները համայնքապետերին չեն հրահանգում «Այո»-ի շտաբի օգտին աշխատել, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, «Այո»-ի շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը:

«Ես բացառում եմ, որ մեր քաղաքական ուժի, «Այո» շտաբի, առավել ևս՝ տարածքային կառավարման նախարարի կամ նախարարության որևէ ներկայացուցչի կողմից կարող է լինել նման հրահանգ», – ասաց նա:

Պապիկյանն ընդգծեց՝ բոլորն ազատ են իրենց քվեարկության մեջ, և իրենք ամեն անգամ չպետք է արդարանան:

«Հարգելի գործընկերներ, իմ շատ սիրելի ՀՀ հպարտ քաղաքացիների, ապրիլի 5-ին տեղի ունեցող գործընթացը մեր պետության համար ունի կարևոր նշանակություն, սա Հայաստանում բարեփոխումների հերթական փուլն է», – ասաց նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով