armenpress.am: Հայաստանի Հանրապետությունը վստահ է, որ սիրիական ճգնաժամը պետք է կարգավորվի ներսիրիական լայն երկխոսության միջոցով, հաշվի առնելով այնտեղ ապրող բոլոր խմբերի շահերը:
Այս մասին ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հարցին:
«Հայաստանը պաշտպանում է Սիրիայի ժողովրդի` սեփական ճակատագիրը որոշելու իրավունքը: Վստահ ենք, որ սիրիական ճգնաժամը պետք է կարգավորվի ներսիրիական լայն երկխոսության միջոցով, հաշվի առնելով Սիրիայում ապրող բոլոր խմբերի, այդ թվում` էթնիկ և կրոնական փոքրամասնությունների շահերը»,- ասաց Մնացականյանը: