Ֆեյսբուքն անվճար գովազդ կտրամադրի Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը

Երեքշաբթի օրը Ֆեյսբուքի տնօրեն Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ ընկերությունն անվճար գովազդ կտրամադրի Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, որ օգտատերերը խուսափեն վիրուսի մասին տարածվող ապատեղեկատվությունից և ստանանան ճշգրիտ տեղեկություններ՝  առկա ռիսկերի ու անհրաժեշտ կանխարգելիչ գործողությունների մասին։

«Մենք ԱՀԿ-ին տրամադրում ենք այնքան անվճար գովազդ, ինչքան որ անհրաժեշտ կլինի»,- ասել է Ցուկերբերգը՝ ավելացնելով, որ օգտատերերը կտեսնեն ծանուցումներ, որոնք իրենց կուղղորդեն ԱՀԿ, համապատասխան տեղական գերատեսչության կայք կամ տեղեկության պաշտոնական աղբյուր։

Նույն նպատակով Ֆեյբուքը կհամագործակցի նաև առողջապահության ոլորտի միջազգային փորձագետների հետ և կտրամադրի անվճար գովազդ ոլորտային նաև այլ կազմակերպությունների։

 

Աղբյուր՝ reuters.com:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով