Ստամբուլում 10 օրով արգելել են «պատերազմին «Ոչ» ասող» միջոցառումները |ermenihaber.am|

ermenihaber.am: Ստամբուլի նահանգապետարանը մարտի 1-ից արգելել է բոլոր այն հանրային միջոցառումները, որոնց ժամանակ մարդիկ կքննադատեն Թուրքիայի բանակի գործողությունները Սիրիայում:

Նահանգապետարանի հայտարարության մեջ նշվում է, որ «այս զգայուն ժամանակահատվածում, երբ Թուրքիան Սիրիայում զոհեր ու պատերազմի հերոսներ ունի», «Ոչ պատերազմին» և նմանատիպ այլ լոզունգների ներքո անցկացվելիք հանրահավաքները, քայլերթերը, մամուլի ասուլիսները, ստորագրահավաքները, տաղավարներ տեղադրելը, թռուցիկներ բաժանելը և նմանաբնույթ այլ միջոցառումները վտանգավոր են հանրային կարգի պահպանման, հանցագործությունների կանխման ու մարդկանց իրավունքների և ազատությունների երաշխավորման տեսանկյունից:

Նշվում է, որ վերը թվարկված միջոցառումները Ստամբուլի ողջ նահանգի տարածքում արգելվում են մինչև մարտի 10-ը:

Հիշեցնենք, որ Թուրքիան հայտարարել է մարտի 1-ով Սիրիայի Իդլիբ նահանգում այդ երկրի կառավարական բանակի դեմ այսպես կոչված «Գարնան վահան» ռազմագործողությունը սկսելու մասին:  

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով