Ուկրաինայում հաստատվել է կորոնավիրուսի առաջին դեպքը |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայում հաստատվել է կորոնավիրուսի առաջին դեպքը: Այդ մասին հայտնել է երկրի գլխավոր սանիտարական բժիշկ Վիկտոր Լյաշկոն:

«Երեկ ասել էի, որ ունենք չորս պացիենտ կորոնավիրուսի կասկածով, այսօր նրանցից մեկի դեպքում դա հաստատվել է»,- հայտնել է Ուկրաինայի գլխավոր սանիտարական բժիշկը:

Նրա փոխանցմամբ, խոսքը Չերնովցի ավանի բնակիչներից մեկի մասին է, ով մեքենայով Ուկրաինա է ժամանել Ռումինիայից, որտեղ Իտալիայից օդանավով է հասել:

«Տղամարդը հոսպիտալացվել է: Նրա հետ շփումներ ունեցողների թիվը մեծ չէ, հիմա բոլորն ինքնամեկուսացման պայմաններում են», – ասել է Լյաշկոն:

Նա հայտնել է, որ Ուկրաինան Ռումինիայի հետ տեղեկություններ է փոխանակում, ինչը թույլ կտա պարզել այդ օդանավով ժամանած բոլոր ուղևորների ինքնությունը և համապատասխան բժշկական ստուգումներ անցկացնել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով