Հունաստանը հերքել է Էրդողանի խոսքերը՝ սահմանում երկու միգրանտի մահվան վերաբերյալ |aysor.am|

aysor.am: Հունաստանի կառավարության պաշտոնմական ներկայացուցիչ Ստելիոս Պեթսասը հերքել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հայտարարությունները, թե հույն սահմանապահները սահմանում, իբր, սպանել են երկու միգրանտի:

Էրդողանը Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի հետ Անկարայում կայացած համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ երկուշաբթի հունական զորքերը սպանել են երկու միգրանտի և ծանր վիրավորել մեկին, երբ  նրանք փորձել են հատել թուրք-հունական սահմանը:

«Հունական սահմանային ուժերը չեն գնդակահարել որևէ մեկին, ով փորձել է ապօրինի մուտք գործել Հունաստան: Հակառակ դեպքում դա ոչ այլ ինչ է, քան կոպիտ և կանխամտածված ապատեղեկատվություն. Կեղծ լուրեր», – գրել է Պեթսասը՝ Twitter- ի իր միկրոբլոգում՝ ավելացնելով «կեղծ» «թուրքական քարոզչություն» հեշթեգներ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով