Ֆինանսական դիտարկումների կենտրոնը կմնա ԿԲ կազմում

Ոստիկանության 2020-2022 թթ. բարեփոխումների ռազմավարությունից հանվել է Կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնը (ՖԴԿ) ձևավորվելիք ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) կառուցվածքում ներառելու հարցը։ Այս մասին  հարցմանն ի պատասխան՝ հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

ՖԴԿ-ն ԿԲ կառուցվածքից հանելու և ձևավորվելիք ՆԳՆ կառուցվածքում ներառելու առաջարկը դժգոհություններ ու մտահոգություններ էր առաջացրել ֆինանսիստների ու տնտեսագետների շրջանում: Նրանք սա համարում են քայլ դեպի «ոստիկանական պետություն», այն դեպքում, երբ կառավարությունն այն հիմնավորում է կոռուպցիայի ու ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ: 

ԿԲ-ից նշել են, որ քննարկումների արդյունքում նպատակահարմար չի համարվել ՖԴԿ մոդելի փոփոխությունը:

Նշվածը հիմնավորվել է մի շարք փաստարկներով, այդ թվում.

  1. Աշխարհում գոյություն ունեցող ֆինանսական հետախուզության մարմինների (ՖՀՄ) 65%-ը վարչական մոդելի մարմիններ են, և վերջին շրջանում նկատելի է իրավապահից վարչական մոդելի անցման կայուն միտում։
  2. Միջազգային գնահատումների վրա հիմնված փորձի տեսանկյունից անհնար է որևէ հիմնավոր եզրահանգման գալ ՖՀՄ-ի մոդելի ընտրության և դրա գործունեության արդյունավետության միջև պատճառահետևանքային կապի մասին։
  3. ՖԴԿ-ն ՀՀ կենտրոնական բանկի կազմում ձևավորելու հիմքում ընկած է եղել միջազգային ստանդարտներին համապատասխան գործառնական անկախությամբ և ինքնավարությամբ օժտված ազգային ՖՀՄ ստեղծելու պահանջը, ինչը ՖԴԿ-ի գործող մոդելի միջոցով լիարժեքորեն ապահովված է:

***

Ֆինանսական դիտարկումների կենտրոնը ստեղծվել է 2005-ին` որպես ԿԲ առանձնացված ստորաբաժանում: Կառույցի հիմնական գործառույթը փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի նպատակով տեղեկությունների հավաքագրումը, վերլուծությունը և փոխանակումն է: 

Շարունակությունը՝ civilnet.am-ում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով