Վրաստանի կառավարությունը 1 մլն լարի է հատկացրել կորոնավիրուսի դեմ պայքարելու համար |aliq.ge|

aliq.ge: Նոր Կորոնավիրուսի դեմ պայքարելու համար Վրաստանի կառավարությունը պահուստային ֆոնդից առողջապահության նախարարությանն է հատկացրել է 1 մլն լարի (ավելի քան 357 հազար դոլար):

«Վրաստանում նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու և նոր կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունների դեպքերին օպերատիվ արձագանքելու գործողությունների ծրագիրը» հաստատվել է հունվարի 28-ին:

Ըստ փաստաթղթի, համապատասխան պետական ​​գերատեսչություններն իրենց բյուջեից պետք է ֆինանսավորեն ծրագրով սահմանված միջոցառումները: Միևնույն ժամանակ, ֆինանսների նախարարությանը հանձնարարվել է անհրաժեշտության դեպքում լրացուցիչ ֆինանսական ռեսուրսներ հատկացնել առողջապահության նախարարությանը:

Այս պահի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի 3 հաստատված դեպք է գրանցվել: Հարյուրից ավել մարդ գտնվում է տարբեր կարանտինային գոտիներում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով