tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է` հույս ունի, որ մարտի 5-ին իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո սիրիական Իդլիբում հնարավոր կլինի հաշտության հասնել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Հինգշաբթի օրը Պուտինի հետ կքննարկենք Իդլիբում տեղի ունեցող իրադարձությունները: Հույս ունեմ, որ մեր զրույցի արդյունքներով հնարավոր կլինի խաղաղության հասնել»,- նշել է Էրդողանը Անկարայում ունեցած ելույթի ժամանակ:
Սիրիայում իրավիճակը սրվել է փետրվարի 27-ին, երբ թուրքական բանակը սկսել է ցամաքային և օդային հարվածներ հասցնել սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ: Իրավիճակն Իդլիբում շարունակում է ծայրահեղ լարված մնալ: