Ազգային Ժողովի շենք մուտք գործելիս ստուգվում է անձի մարմնի ջերմաստիճանը, շենքի յուրաքանչյուր հարկում կա ալկոգել, որը կարևոր կանխարգելիչ և պաշտպանիչ նշանակություն ունի, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ԱԺ փորձագետ Վահե Գրիգորյանը:
«Իմ կարծիքով ձեռնարկված միջոցները ներկա պահին լիովին բավարար են պետական կարևորագույն հաստատություններից մեկում Կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու համար:
Շնորհակալություն ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալաստյանին», – գրել է նա: