Հայաստանը կորոնավիրուսի թեստերի հետ կապված խնդիր չունի․ Արսեն Թորոսյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված 1000 թեստ կա, հաջորդ շաբաթվա մեջ մոտ 2 հազարն էլ կբերվի: Այս մասին մարտի 1-ին հրավիրված մամուլի ասուլիսում նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Հազար թեստն էլ սպասվում է ԱՄՆ-ից:

Նախարարը նշեց, որ դա նվիրատվություն է միջազգային կազմակերպությունների կողմից:

«Թեստերի ձեռքբերման մի քանի ուղղություններ ևս քննարկվում են, մասնավորապես, Չինաստանը և Անգլիան: Այս պահին, այդ ուղղությամբ որևէ խնդիր չունենք»,- ասաց Արսեն Թորոսյանը:

Նախարարը վստահեցրեց, որ ընթացիկ տարվա հունվարի 2-ից առողջապահական համակարգը տիտանական աշխատանք է կատարել և կատարում: Մասնագետները, պատասխանատուները պատշաճ կարգով կատարում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով