Մեր որոշումները բխելու են բացառապես մեր երեխաների առողջությունը պաշտպանելու անհրաժեշտությունից. ԿԳՄՍ նախարար

Հարգելի հայրենակիցներ, առավոտից հաղորդագրություններ եմ ստանում ուսումնական հաստատություններում արտահերթ արձակուրդ հայտարարելու հնարավորության մասին, Facebook-յան իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Հարցը մեր ուշադրության կենտրոնում է և որոշումների մասին անպայման կտեղեկացնենք ձեզ: Հիշում եք, որ անհրաժեշտությունից ելնելով և լարվածությունը թուլացնելու համար վերջերս որոշում կայացվեց բացակայությունները զրոյացնելու վերաբերյալ:

Մեր որոշումները բխելու են բացառապես մեր երեխաների առողջությունը պաշտպանելու անհրաժեշտությունից, ինչից ավելի կարևոր բան չկա: Խնդրում եմ ելնել այս սկզբունքից ու այս հարցերում առաջնորդվել պաշտոնական լրահոսից ստացված տեղեկություններով», – գրել է ԿԳՄՍ նախարարը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով