armtimes.com: Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 1 օրում ավելացել է 200-ով՝ հասնելով 594-ի: Երկրում կորոնավիրուսի հետեւանքով արդեն 43 մարդ է մահացել: Երկրի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Քյանուշ Ջահանբուրը հրապարակել է վիրուսի տարածման վերջին տվյալները:
Նրա փոխանցմամբ, փետրվարի 28-ին միայն երկրում 205 նոր դեպք է հաստատվել, որոնցից 9-ի համար հիվանդությունն ավարտվել է մահվան ելքով: Միաժամանակ, ԱՆ ներկայացուցիչը հավաստել է, որ 123 մարդ դուրս է գրվել հիվանդանոցներից՝ լիարժեք առողջացումով:
Նշենք, որ Իրանում շարունակում են կորոնավիրուսով վարակվել նաեւ պաշտոնյաներ: Արդեն իսկ հայտնի է 5 պատգամավորի վարակման մասին, Մեջլիսի պատգամավորներից մեկի համար վիրուսով վարակվելն ավարտվել է մահով:
Շարունակությունը՝ armtimes.com-ում։