shantnews.am: Թեհրանից ՀՀ քաղաքացիներին տեղափոխող հերթական ինքնաթիռը երեկ ժամանեց Երևան: Քաղաքացիները մտավախություն ունեին՝ պայմանավորված շրջանառվող որոշ թյուր տեղեկություններով, թե Իրանում ՀՀ դեսպանության աշխատանքը դադարեցված է: ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնեց, որ դեսպանությունն աշխատում է արտակարգ ռեժիմով:
Դեսպանության աշխատակիցների անգամ անձնական բջջային հեռախոսային համարները հասանելի են, դրվել են դեսպանության սոցիալական էջերում, դեսպանության կայքէջում դրանք հասանելի են, կա նաև էլեկտրոնային փոստ, որով մեր քաղաքացիները կարող են դիմել դեսպանությանը, կարող են այցելել դեսպանություն, ներկայացնել իրենց խնդիրները: Ուղղակի դադարեցվել է այդ երկու գործառույթը, որ մեր քաղաքացիների հետ արդյունավետ կապը հնարավոր լինի ապահովել»,- տեղեկացրեց նա:
Հարցին՝ եթե Իրանում կան ՀՀ քաղաքացիներ, որոնք ցանկանում են վերադառնալ, կարո՞ղ են դիմել դեսպանություն, Աննա Նաղդալյանը պատասխանեց.
«Բնականաբար, պետք է պարզապես դեսպանությանն այդ մասին տեղյակ պահել, դեսպանության կողմից հնարավորության սահմաններում ձեռնարկվում են բոլոր քայլերը այդ խնդիրները հասցեագրելու ուղղությամբ»: