tert.am: Այսօր կեսօրին՝ ժամը 12:00-ի սահմաններում հակառակորդը կրակ է բացել Տավուշի մարզի Կոթի գյուղի ուղղությամբ, պատասխան կրակից հետո՝ լռել: Այս մասին նշել է Կոթիի վարչական ներկայացուցիչ Ֆելիքս Մելիքյանը:
«Որևէ վնաս մեր համայնքը չի կրել, կրակոցներն ավելի ինտեսիվ տևել են կես ժամ, հետո ընդհատումներով մոտ մեկ ժամ շարունակվել են, պատասխան կրակից հետո դադարել են կրակել»,- ասել է նա և հավելել, որ այս պահին կրակոցները դադարել են:
Մելիքյանը նշել է, որ վերջին մի քանի օրերին հակառակորդը հաճախ է կրակում: Դա նա հատուկ որևէ բանով չի պայմանավորում: