Թուրքիան Ադրբեջանին ժամանակակից սպառազինություն և ռազմական տեխնիկա կմատակարարի |tert.am|

tert.am: Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարյահլըն հայտարարել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմական կապերը կշարունակեն զարգանալ: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:

Մամուլի ծառայության ղեկավարը նշել է, որ Ադրբեջանա-թուրքական ռազմավարական համագործակցության խորհրդի նիստի ավարտին երկու երկրների նախագահներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ տեղի է ունեցել կարևոր փաստաթղթերի ստորագրման արարողություն:

«Մասնավորապես` «Ֆինանսական աջակցության մասին» արձանագրությունը և «Ադրբեջանի և Թուրքիայի կառավարությունների միջև ռազմաֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը մեծ ներդրում կունենան երկու եղբայրական երկրների միջև ռազմական կապերի զարգացման գործում»,-ասել է Դարյահլըն:

«Համաձայն այդ փաստաթղթերի` ադրբեջանցի սպաներն ու կուրսանտները կարող են սովորել Թուրքիայի ռազմաուսումնական հաստատություններում: Բացի այդ, Թուրքիայից Ադրբեջան կմատակարարվի ժամանակակից սպառազինություն և ռազմական տեխնիկա, ինչը կբարձրացնի ադրբեջանական բանակի մարտունակությունը»,-եզրափակել է իր խոսքը մամուլի քարտուղարը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով