shantnews.am: «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծով է հանդես եկել կառավարությունը:
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը ներկայացրել է, որ ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման շարքում առաջարկվում է ներառել հակառակորդի նախահարձակ գործողության արդյունքում տեղի ունեցած դեպքերը:
«Քանի որ ԶՈՒ գործողությունների ժամանակ ստեղծվում են իրավիճակներ, երբ զինծառայողները չեն մասնակցում մարտական գործողությունների, չեն կատարում մարտական առաջադրանք, սակայն հակառակորդի հեռահար հրետակոծության կամ այլ պատճառներով նրա առողջությանը պատճառվում է վնաս: Նման դեպքերում զինծառայողի կարգավիճակը չի ապահովում սոցիալական առումով ապահով վիճակ»,- ասել է նա:
Պատգամավոր Քրիստինե Պողոսյանը հետաքրքրվել է.
«Նույն ձևաչափն է գործելու: Եթե հակառակորդի նախահարձակ գործողությունների արդյունքում է եղել, ապա դասվում է փոխհատուցման ենթակա դեպքերի ցանկում»,- պարզաբանել է նա: