Թուրքիան սիրիական Իդլիբում 33 զոհ և 32 վիրավոր ունի |tert.am|

tert.am: Թուրքիայի Հաթայ նահանգի նահանգապետ Ռահմի Դողանը հայտարարել է, որ Սիրիայի կառավարական ուժերի օդային հարվածների հետևանքով թուրքական զինված ուժերը 33 զոհ և 32 վիրավոր ունի: Այս մասին տեղեկացնում է tr.euronews.com կայքը:

Նահանգապետ Դողանը փետրվարի 27-ի երեկոյից սկսած մի քանի հայտարարություն է արել` տեղեկացնելով սկզբից 9, հետո 22, ապա` 29 զոհի մասին: Նրա վերջին հայտարարության համաձայն` թուրքական բանակի կորուստների թիվը հասել է 33-ի, միևնույն ժամանակ նահանգապետը նշել է, որ վիրավոր և հոսպիտալացված զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում:

Նահանգապետի խոսքով` Սիրիայի կառավարական ուժերի կողմից կրկին խախտվում են Սոչիի համաձայնագրով հաստատված «անվտանգության գոտու» սահմանները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով