hetq.am: Իրանական «IRNA» գործակալությունը հայտնում է, որ կորոնավիրուս է հայտնաբերվել Իրանի կանանց ու ընտանիքի հարցերով փոխնախագահ Մասումե Էբթեկարի մոտ։ Վերջին տվյալներով՝ իրականացված թեստավորման արդյունքում պարզ է դարձել, որ փոխնախագահի մոտ առկա են COVID-19 տիպի նոր կորոնավիրուսի ախտանիշներ։ Գործակալությունը հայտնում է, որ Մասումե Էբթեկարը հոսպիտալացվել է, նրան տրամադրվում է անհրաժեշտ բուժօգնություն։
Էբթեկարը դարձել է Իրանի 245-րդ քաղաքացին, որի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս։ Փետրվարի 27-իդ դրությամբ, երկրում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 26-ի։ Հինգշաբթի օրը պարզ էր դարձել, որ Թեհրանի մզկիթներում չեղարկվել են ուրբաթօրյա աղոթքները։ Նպատակը կորոնավիրուսի հնարավոր տարածման կանխարգելումն էր։