Սիրիայում թուրքական բանակը կրկին կորուստներ ունի |ermenihaber.am|

ermenihaber.am: Սիրիայի Իդլիբ նահանգում կրկին թուրք զինվորականներ են սպանվել:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  փետրվարի 27-ին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ)  քաղաքական ակադեմիայի բացման արարողության ժամանակ  հայտարարել է, որ թուրքական զինուժը Իդլիբում 3 զոհ ունի:

Էրդողանը, չնայած թուրքական բանակում կենդանի ուժի կորուստներին, նշել է, որ Իդլիբում զարգացումները  ընթանում են Թուրքիայի օգտին:

Նրա խոսքով` Սիրիայի կառավարական ուժերը զգալի կորուստներ ունեն:

«Պայքարը դեռ շարունակվում  է: Ռուսների հետ շարունակում  և  շարունակելու ենք բանակցությունները: Սակայն մենք շեշտում ենք, որ մենք «Ադանայի համաձայնագրով ենք Իդլիբում»: (Սիրիայի հետ-խմբ.) 911կմ երկարությամբ սահման ունենք»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով