ԱՆ-ը հերքում է «Արմենիա» ԲԿ-ից «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխված պացիենտի մոտ կորոնավիրուսի առկայությունը |tert.am|

tert.am: Առողջապահության նախարարությունից հերքեցին «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնից «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց տեղափոխված քաղաքացու մոտ կորոնավիրուսի առկայությունը:

«Հայաստանում այս պահին կորոնավիրուսի որևէ դեպք չկա»,- հայտնեցին նախարարությունից:

Ավելի վաղ լրատվամիջոցները գրում էին, որ «Արմենիա» ԲԿ-ից մեկ պացիենտի բարձր ջերմությամբ տեղափոխել են «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց: Ըստ հրապարակման՝ բժիշկների կողմից կասկածներ են եղել կորոնավիրուսի հավանականության մասին, քանի որ հիվանդը 20 օր շարունակ ջերմային տենդի մեջ է գտնվել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով