ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի աշխատակիցները բողոքի ցույց են անում կառավարության դիմաց. դեմ են միավորմանը |armtimes.com|

armtimes.com: «ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոն»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են անում կառավարության շենքի դիմաց։ Աշխատակիցները նշում են, որ դեմ են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի հետ միավորմանը:

Առողջապահության նախարարի հրամանով՝ դադարեցվել է ՀՀ ԱՆ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սամվել Գրիգորյանի աշխատանքային պայմանագիրը՝ աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ իրականացնելու հիմքով: Նախարարի այս որոշման հետ համաձայն չեն աշխատակիցները եւ իրենց դժգոհությունն են հայտնում:

Երեկ իրականացված բողոքի ցույցի ժամանակ լարված իրավիճակ էր ստեղծվել. ոստիկանությունը բերման էր ենթարկել կենտրոնի փոխտնօրեն Արամ Հակոբյանին։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով