24news.am: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն այն տեսակետին է, որ «Ոչ»-ի շտաբի ներկայացուցիչները ոչ թե իրենց, այլ ժողովրդի հետ են մրցելու։
Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ դատարանի դիմաց ունեցած ելույթին, պատգամավորը նշեց, որ Արցախը «մեյդան» բերելով՝ ոչ թե իշխանությանն են հրահրում, այլ՝ ժողովրդին։
Պատգամավորը բավարար չի համարում նաև իշխանությունների՝ ներկայումս վարած կադրային քաղաքականություը։ Այդ առումով նա լուրջ մտահոգություններ ունի։