Էրդողանը դժգոհ է, որ Ռուսաստանը շարունակում է աջակցել Ասադին |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջան մեկնելուց առաջ խոսել է Սիրիայի Իդլիբ նահանգի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, որի պատճառով ռուս-թուրքական հարաբերությունները սրվել են։ 

Լրագրողներն Էրդողանից հետաքրքրվել են, թե արդյոք նախորդ շաբաթ Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո, որևէ փոփոխություններ կան Իդլիբի հարցում։ 

Ըստ Էրդողանի՝ այժմ Ռուսաստանի հետ Թուրքիան բանակցություններ է վարում ինչպես Իդլիբի, այնպես էլ Լիբիայի հարցով։  Թուրքիայի նախագահը նշել է, որ  Իդլիբի հարցով Թուրքիան բանակցում է ոչ միայն ՌԴ նախագահի, այլև Ռուսաստանի  արտգործնախարարության, հետախուզական ծառայության  և գերատեսչությունների մակարդակով։ 

Էրդողանը նշել է, որ Սիրիայի կառավարական ուժերի առաջխաղացման հետևանքով, Թուրքիային սպառնում են գաղթականների նոր հոսք, ինչը մեծապես մտահոգում է Անկարային։ Նա նաև պնդել է, որ Թուրքիան իր ձեռքի տակ ապացույցներ ունի, որ Մոսկվան Ասադի ուժերին աջակցում է թե օդից, թե ցամաքից։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով