armtimes.com: Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2020 թվականի հունվարին 2019-ի հունվարի համեմատ աճել է 8.9 տոկոսով:
Վիճակագրական կոմիտեն ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները:
2020-ի հունվարի ցուցանիշներով շինարարության ոլորտում աճը կազմել է 7.7 տոկոս: Էլեկտրաէներգիայի արտադրության ցուցանիշն աճել է 18.7 տոկոսով: Ծառայությունների ծավալն (առանց առեւտրի) աճել է 13.2 տոկոսով:
Սպառողական գների ինդեքսն ավելացել է 0.2 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսն աճել է 2.8 տոկոսով:
Ավելին՝ armtimes.com-ում