aysor.am: Դատաիրավական բարեփոխումներն անվերջ գործընթաց են, այդ համակարգն անընդհատ պետք է կատարելագործվի, Դատական օրենսգրքում փոփոխություների թեմայով ԱԺ լսումների ժամանակ այսօր ասաց ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։
«Դատական համակարգում ունենք համակարգային խնդիրներ։ Դատավորների աշխատանքը տաժանակիր է, սակայն պետք է ասել, որ դատական համակարգում անբասիր դատավորները մեծ մաս են կազմում», – ասաց նա։
Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ պետք է հասնել այն մակարդակին, որպեսզի որևէ քաղաքացի չկասկածի դատավորների պրոֆեսիոնալ և բարոյական որակների վրա։
«Նապոլեոն Բոմնապարտն ասել է՝ դատավորներները հանրային կարգի պահապաններն են։ Եվ հիրավի, դատավորների տեղը պետք է լինի հասարակական հիերարխիայի առաջին շարքում։ Նրանք պետք է արժանանան ամենալայն վստահության, բայց նաև պարտավոր են ամեն օր իրականացել օրենքի վրա հիմնված արդարադատություն», – իր խոսքն ամփոփեց պատգամավորը։