Ներդրվել է իրավիճակային հայտարարագիր պահանջելու ինստիտուտ. Ռուստամ Բադասյան |aysor.am|

aysor.am: ԱԺ-ն արդարացի քայլի է գնացել՝ արագ կազմավորելով Կոռուպցիայի կանխարգելման հանձաժողով, Դատական օրենսգրքում փոփոխություների թեմայով ԱԺ լսումների ժամանակ այսօր ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«ԱԺ-ն ճիշտ քաղաքական որոշում է կայացրել, քանի որ հանձնաժողովի ձևավորումը գերակայում էր։ Կոռուպցիայի կանխարգելման համար հայտարարագրերի վերլուծության արդյունավետ համակարգ ենք ներդրել։ Որոշակի առումով ավելացել է ֆինանանսական տվյալների մատչելիությունը», – ասաց նախարարը։

Ռուստամ Բադասյանը հիշեցրեց՝ ներդրվել է իրավիճակային հայտարարագիր պահանջելու ինստիտուտը, սահմանվել է կոռուպցիոն հանցագործությունների ցանկը։

Վերջում նախարարը տեղեկացրեց, որ կատարելագործվել է դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով