ԱԺ նախագահը հանրաքվեի դիտարկման առաքելությունների հրավերներ է հղել միջազգային կառույցներին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի դիտարկման առաքելությունների հրավերներ է հղել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի, Անկախ պետությունների համագործակցության Միջխորհրդարանական վեհաժողովի, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի և Եվրախորհրդարանի նախագահներին: Այս մասին Միրզոյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեն դիտարկող առաքելությունների հրավերներ հղեցի ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիին, ԱՊՀ ՄԽ նախագահ Վալենտինա Մատվիենկոյին, ԵԽԽՎ նախագահ Հենրիկ Դայմսին և Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասոլիին»,-գրել է Միրզոյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով