Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 2442-ի |tert.am|

tert.am: Չինաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 76 936-ի, որոնցից 2442-ը մահացել է, 22 888-ը բուժվել և դուրս է գրվել հիվանդանոցներից։ Այս մասին ասված է Չինաստանի առողջապահության պետական կոմիտեի հաղորդագրության մեջ։

«Առողջապահության հարցերով պետական կոմիտեն 31 նահանգներից (շրջաններից, կենտրոնական ենթակայության քաղաքներից) տեղեկություն է ստացել կորոնավիրուսի նոր տեսակի վարակման 76 936 հաստատված դեպքերի մասին, այդ թվում՝ 51 606 մարդ (10 968 մարդ գտնվում է ծանր վիճակում) ներկա պահին դեռևս հիվանդ է, 22 888 մարդ դուրս է գրվել հիվանդանոցներից, 2442-ը մահացել է»,- ասված է պետական կոմիտեի հաղորդագրության մեջ:

Վերջին մեկ օրում ամբողջ երկրում գրանցվել է վարակման 648 նոր դեպք, հիվանդանոցներից դուրս է գրվել 2230 մարդ, մահացել՝ 97 մարդ։

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով