armenpress.am: ԱՄՆ-ը մտադիր Է «Թալիբան» արմատական շարժման հետ համաձայնագիրն ստորագրել փետրվարի 29-ին: Այդ մասին ասված Է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի հայտարարության մեջ, որը փետրվարի 21-ին հրապարակվել Է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մորգան Օրտեգուսի Twitter-ում:
«Վերջին շաբաթներին ազգային միասնության կառավարության հետ կոնսուլտացիաների ընթացքում ամերիկացի բանագնացները Դոհայում (Կատարի մայրաքաղաք) «Թալիբանի» ներկայացուցչիների հետ ըմբռնման են հասել Աֆղանստանում բռնության զգալի եւ համազգային կրճատման շուրջը: Սպասվում Է, որ այդ ըմբռնման հաջող իրականացման շրջանակում առաջ կմղվի համաձայնագրի ստորագրումն ԱՄՆ-ի եւ «Թալիբանի» միջեւ: Մենք ստորագրման ենք պատրաստվում փետրվարի 29-ին»,- նշված Է հայտարարության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: