Արցախում բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալված 8 ցուցարարները տուգանքի դիմաց ազատ են արձակվել |24news.am|

24news.am: «Փետրվարի 20-ին՝ ժամը 18:55-ին, Ստեփանակերտում վարչական ձերբակալման են ենթարկվել 8 քաղաքացիներ՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ, օրենսգրքի 182-րդ հոդվածի համաձայն, ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու հիմքով։

Այնուհետև սահմանված ժամկետը լրանալուն պես՝ ժամը 21:50-ին ազատ են արձակվել», – այդ մասին հայտնեց Արցախի ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայության պետ Գառնիկ Ալեքսանյանը՝ անդրադառնալով Արցախում մի խումբ քաղաքացիների կազմակերպած բողոքի ակցիային, որի մասնակիցները պահանջում էին նախագահ Բակո Սահակյանի և ԱԻ նախարար Լևոն Մնացականյանի հրաժարականը։ 

«Հարուցվել է վարչական վարույթ նշված օրենսգրքի 182-րդ հոդվածի պահանջները չկատարելու հիմքով՝ հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելն առաջացնում է տուգանքի նշանակում», – նշեց Գառնիկ Ալեքսանյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով