Սիրիայի զինված ընդդիմադիրները Իդլիբում հարձակման են անցել կառավարական բանակի դեմ |ermenihaber.am|

ermenihaber.am: Սիրիայի Իդլիբ նահանգում տեղակայված զինված ընդդիմադիր խմբավորումները ռազմական գործողություն են սկսել Սիրիայի կառավարական բանակի դեմ:

Ըստ թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալության՝ ընդդիմադիր զինյալները մուտք են գործել Սարակիբ շրջանի Նեյրաբ գյուղ, որտեղ կատաղի մարտեր են ընթանում:

Ըստ թուրքական աղբյուրի՝ ընդդիմադիր զինյալները կարողացել են ոչնչացրել են կառավարական ուժերին պատկանող մեկ տանկ, մեկ զինվորական անձնակազմ տեղափոխող զրահամեքենա, ևս մեկ տանկ գրավել են:

Նեյրաբը գյուղը Սիրիայի կառավարական ուժերը նույն ընդդիմադիրներից  ազատագրել էին փետրվարի 3-ին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով