Ջուլիան Ասանժի պաշտպանական թիմը Ֆրանսիայից քաղաքական ապաստան է խնդրում |tert.am|

tert.am: Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի պաշտպանության ներկայացուցիչները դիմել են Ֆրանսիային վերջինիս քաղաքական ապաստան տրամադրելու խնդրանքով: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ասանժի փաստաբան Էրիկ Դյուպոն Մորետտին:

Նրա խոսքով՝ իրենք Ֆրանսիայից պահանջում են ապաստան տրամադրել՝ «հիմք ընդունելով այն փաստը, որ այդ երկիրը մարդու իրավունքների հայրենիքն է. Wikileaks-ի կառույցների մի մասը հենց Ֆրանսիայում են գտնվում»:

«Նրա երկրորդ երեխան անչափահաս է, իսկ երեխայի մայրը ֆրանսուհի է, և նա երեխայի հետ բնակվում է Ֆրանսիայում»,- հավելել է փաստաբանը:

Ներկայում Լոնդոնի դատարանը պատրաստվում է սկսել Ասանժի՝ Միացյալ Նահանգներ արտահանձնման գործի քննությունը, որտեղ նա մեղադրվում է «ԱՄՆ-ի պատմության մեջ խոշորագույն» գաղտնի տեղեկությունների բացահայտման հետ կապված հանցագործություններում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով