Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողվի անդամներն ընդունել են Հայաստանում ԱՄՆ դեսպանի տեղակալ, դեսպանի պաշտոնակատար Քրիստոֆեր Սմիթին և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության Կայուն զարգացման գրասենյակի փոխտնօրեն Ադամ Ստեֆանին:
Հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը ներկայացրել է Հանձնաժողովի առաքելությունը, առաջանահերթությունները և առաջիկայում իրականացվելիք հանձնառությունները:
ԱՄՆ դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար Քրիստոֆեր Սմիթը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար` նշելով, որ կոռուպցիայի կանխարգելումն ամբողջ աշխարհում կարևոր մարտահրավերների շարքում է:
Նա պատրաստակամություն է հայտնել իր մանդատի շրջանակներում աջակցել Հանձնաժողովին փորձի փոխանակման և խորհրդատվական բնույթի հարցերում: