Լավրովը հայտարարել է Իդլիբի հարցով Անկարայի հետ աշխատանքը շարունակելու պատրաստակամության մասին |aysor.am|

aysor.am: Մոսկվան պատրաստ է Իդլիբի հարցով Անկարայի հետ աշխատել, այդ թվում՝ բարձր մակարդակով, ՌԴ և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Թայիփ Էրդողանի հանդիպման նախապատրաստման մասին տեղեկություններ առայժմ չկան, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:

«Մենք մեր թուրք գործընկերների հետ, բնականաբար, կշարունակենք քննարկել ստեղծված իրավիճակը, քննարկել մեր պայմանավորվածությունների կատարման ուղիները, ընդ որում՝ ոչ թե 1,5-ամյա վաղեմության նախնական իրավիճակի վերստեղծման տեսակետից կատարումը, այլ պայմանավորվածությունների կատարումը արդյունքների ձեռքբերման տեսակետից, ինչի մասին հիշատակեցի», – ասել է նա իր հորդանանցի գործընկեր Այման աս Սաֆադիի հետ բանակցությունների արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում:

«Մենք պատրաստ ենք աշխատել ցանկացած, այդ թվում՝ նաև բարձր մակարդակում: Այս մասին երեկ նշված էր Դմիտրի Պեսկովի մեկնաբանության մեջ: Ես առայժմ չեմ տեսել նախագահների հանդիպումը պատրաստելու վերաբերյալ կոնկրետ ցուցումներ», – շեշտել է նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով