shantnews.am: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է այն հանգամանքին, թե արդյո՞ք հնարավոր է, որ հանրաքվեն չկայանա, եթե 7 դատավորները հրաժարական տան.
«Ես դատողություններ չեմ կարող անել, նշանակված է հանրաքվե, մեր գործառույթն է պատշաճ այն կազմակերպել: Հանրաքվերն, ըստ էության, վերաբերում է Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուն»,- ասել է Մուկուչյանը: