Թրամփը հայտարարել է, որ Էրդողանի հետ միասին աշխատում է Իդլիբի խնդրի կարգավորման շուրջ |tert.am|

tert.am: ԱՄՆ-ն և Թուրքիան սերտորեն համագործակցում են սիրիական Իդլիբում իրավիճակը կարգավորելու համար: Այս մասին երեքշաբթի հայտարարել է Միացյալ Նահանգների առաջնորդ Դոնալդ Թրամփը: Փոխանցում է TACC գործակալությունը:

«Կարևոր հեռախոսային բանակցություններ եմ ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ` Իդլիբի հարցի շուրջ: Մենք աշխատում ենք իրավիճակը կարգավորելու վերաբերյալ: Տեսնենք, թե ինչ կարող ենք անել միասին»,- ասել է Թրամփը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով