Արտակ Դավթյանը բանակում տեղի ունեցած դեպքերի քննարկման համար հրավիրվել է ԱԺ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը հրավիրվել է Ազգային ժողով՝ բանակում վերջին շրջանում տեղի ունեցած մտահոգիչ դեպքերի քննարկման համար:

Փետրվարի 18-ին քննարկումը կազմակերպել են Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի և Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովները:

Պատգամավորների ու շտաբի պետի քննարկմանը ներկա են նաև Զինված ուժերի մի շարք բարձրաստիճան սպաներ: Խորհրդարանի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ հանդիպումն ընթանալու է փակ ռեժիմով, սակայն վերջում իրենք կպատասխանեն լրագրողների հարցերին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով