tert.am։ Հալեպում ռազմական գործողությունների ավարտից հետո վերաբացվել է սոսնձի արտադրամասը: Այդ մասին հայտնել է գործարանի ինժեներ Աբդուլահեդ Զահդանը, հաղորդում է РИА Новости-ն:
«Սոսինձն անհրաժեշտ է բոլոր նրանց համար, ովքեր վերականգնում են իրենց տները: Վաճառքը լավ է ընթանում: Հալեպում միայն մենք ենք արտադրում այդքան լավ որակի սոսինձ»,- աղբյուրի փոխանցմամբ՝ ասել է նա:
Ինժեների խոսքով՝ արտադրանքը ստուգվում է հենց տեղում, գործարանն ունի հատուկ լաբորատորիա:
Հալեպում մեկ այլ ընկերություն էլ վերսկսել է ներկի արտադրությունը: Գործարանի ղեկավար Յահյա Սաուանայի խոսքով՝ ապրանքը մեծ պահանջարկ ունի, քանի որ քաղաքի բնակիչները վերանորոգում են իրենց բնակարաններն ու տները: