ՀՔԾ-ն կարճել է Վաչագան Ղազարյանին և նրա կնոջն առնչվող քրեական գործը |azatutyun.am|

azatutyun.am: Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) կարճել է Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ, Պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի ընդհանուր քրեական գործը, որն առնչվում էր ինչպես հարկերից խուսափելուն, այնպես էլ ապօրինի հարստացմանը։ Այս մասին փոխանցեց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Նրա խոսքով՝ Ղազարյանը որպես չվճարած հարկ պետությանն է վերադարձրել մոտ 3 միլիարդ դրամ։

Վաչագան Ղազարյանի փաստաբան Արմեն Հարությունյանն էլ հայտնեց՝ ապօրինի հարստացման մասով քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության պատճառով։ Տարիուկես տևած քննությունից հետո իրավապահները եզրահանգել են, որ Վաչագան Ղազարյանն ապօրինի չի հարստացել։

Ղազարյանին և նրա կնոջը մեղադրանք էր առաջադրվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու, ապօրինի հարստանալու համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով