armtimes.com: Հատուկ քննչական ծառայության քննիչն առարկություն է ներկայացրել ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի եւ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործով հսկող դատախազի ցուցումի դեմ:
Այս մասին տեղեկացրեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:
Հսկող դատախազը ցուցում էր տվել առաջադրված մեղադրանքները փոփոխելու և նոր մեղադրանքներ առաջադրելու վերաբերյալ:
Մասնավորապես, Դատախազությունը գտել էր, որ Բաբլոյանին պետք է մեղադրանք առաջադրվեր ոչ թե Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու, այլ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, իսկ Արսեն Բաբայանին՝ ոչ թե ՍԴ լիազորություններին տիրանալուն օժանդակելու, այլ դարձյալ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:
Ավելին՝ armtimes.com-ում