Սիրիական բանակը շարունակում է հարձակումը երկրի հյուսիսում |azatutyun.am|

azatutyun.am: Այսօր Մոսկվայում մեկնարկող ռուս-թուրքական բանակցությունների հերթական փուլի շեմին Բաշար Ասադին հավատարիմ ուժերը շարունակում են առաջխաղացումը Սիրիայի հյուսիսում:

Կիրակի օրը սիրիական բանակը նվազագույն կորուստներով կարողացել է գրավել Հալեպի նահանգի այն բնակավայրերը, որոնք դեռ գտնվում էին զինված ընդդիմության հսկողության ներքո:

«Մեկ օրում կառավարական բանակը կարողացել է գրավել այն շրջանը, որտեղ ութ տարի շարունակ ի վիճակի չէր անգամ մեկ գյուղ վերցնել», – Reuters-ին է ասել է Լոնդոնում գործող «Սիրիայում մարդու իրավունքների դիտարկման կենտրոնի» տնօրեն Ռամի Աբդուլռահմանը:

Այսպիսով Սիրիայի կառավարական ուժերը վերջնական հսկողություն են սահմանել ռազմավարական նշանակություն ունեցող M5 մայրուղու նկատմամբ, որը կապում է երկրի երկու խոշորագույն քաղաքները` Հալեպը և Դամասկոսը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով