Գիորգի Մարգվելաշվիլին վերադառնում է ակտիվ քաղաքականություն |civilnet.am|

civilnet.am: Վրաստանի նախկին նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ վերադառնում է ակտիվ քաղաքականություն․ այդ մասին նա հայտնել է Թվիթերում։

«Ավտորիտարիզմ ընտրելով՝ «Վրացական երազանքը» հատեց կարմիր գծերը։ Չկա ժողովրդավարություն՝ չկա ազգային միասնություն, չկա արևմտյան ուղի։ Չեմ կարող նայել այս ամենին։ Ես վերադառնում եմ ակտիվ քաղաքականություն։ Ես ծառայում եմ մեր արևմտյան ընտրության առաքելությանը՝ ընկերներիս և վրաց ժողովրդի հետ միասին»,- գրել է Մարգվելաշվիլին։

Նախկին նախագահը դեռ չի հստակեցրել՝ ում հետ է համագործակցելու։ Վերլուծաբանների կարծիքով՝ այդ ուժը կարող է լինել «Լելո» կուսակցությունը, որը հիմնել է բանկիր Մամուկա Խազարաձեն։

Գիորգի Մարգվելաշվիլին 50 տարեկան է։ Նա եղել է Վրաստանի չորրորդ նախագահը՝ 2013-ի նոյեմբերից մինչև 2018-ի դեկտեմբեր։ 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով