tert.am: Թուրքիայի և ԱՄՆ նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են սիրիական Իդլիբում տիրող իրավիճակն ու Լիբիայի ճգնաժամը:Այս մասին հայտնել են թուրք առաջնորդի վարչակազմից:
«Այսօր մեր նախագահը հեռախոսազրույց է ունեցել ամերիկացի պաշտոնակից Դոնալդ Թրամփի հետ: Կողմերը զրույցի ընթացքում համաձայնություն են հայտնել, որ սիրիական զորքերի գրոհներն Իդլիբ նահանգում անթույլատրելի են, և կարծիք են փոխանակել առ այն, թե ինչպես պետք է վերջ դրվի այդ ճգնաժամին: Կողմերն ընդգծել են նաև Լիբիայում կայունության ապահովման կարևորությունը»,- ասվում է թուրքական վարչակազմի հայտարարության մեջ:
Նշվում է, որ առաջնորդները պայմանավորվել են կրկին բանակցություններ սկսել երկկողմ առևտրաշրջանառության ծավալը 100 մլրդ դոլարի հասցնելու շուրջ: