ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենում հանդիպել է Հյուսիսային Մակեդոնիայի նախագահ Ստևո Պենդարովսկու հետ։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը, լինելով ԵՏՄ անդամ, շահագրգռված է եվրոպական երկրների հետ հարաբերությունները զարգացնելու հեռանկարով:
«Մենք կարծում ենք, որ Հայաստանը կարող է շատ հետաքրքիր վայր լինել ներդրողների համար, որոնք ցանկանում են հասանելիություն ունենալ Եվրասիական տնտեսական միության շուկային: Իհարկե, շատ օգտակար կլինի կապել մեր բիզնես համայնքներին, որպեսզի նրանք տեսնեն՝ ինչ հնարավորություններ կարող են գտնել թե՛ Մակեդոնիայում, թե՛ Հայաստանում»,- ասել է ՀՀ վարչապետը: