Արա Բաբլոյանի գործով քննիչը առարկություն է ներկայացրել դատախազի ցուցումի դեմ |azatutyun.am|

azatutyun.am: Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործը քննած քննիչը առարկություն է ներկայացրել այս գործը հսկող դատախազի դեմ։

«Ազատության» հարցին՝ արդյո՞ք Բաբլոյանի և Բաբայանի քրեական գործը օրեր առաջա դատախազությունից ստանալուց հետո փոփոխվել են մեղադրանքները, ՀՔԾ-ից պատասխանեցի, որ այս պահին առարկություն են ներկայացրել՝ հիմք չտեսնելով դատախազի առաջարկը կատարելու համար։ Դատախազն առաջարկել էր փոփոխել երկու մեղադրյալների մեղադրանքը։

Փետրվարի 10-ին Գլխավոր դատախազությունը երկրորդ անգամ չէր հաստատել Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի մեղադրանքը, վերահսկող դատախազը գործը լրացուցիչ քննության համար հետ էր ուղարկել Հատուկ քննչական ծառայություն։ Դատախազն իր վերջին որոշմամբ անհրաժեշտ է համարել փոփոխել մեղադրյալներին առաջադրված մեղադրանքը և նրանց առաջադրել նոր մեղադրանքներ։

Արա Բաբլոյանին և Արսեն Բաբայանին ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել երկու հոդվածներով՝ իշխանությունը յուրացնելու և պաշտոնեական կեղծիքի համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով