Հայաստանի տարածքում,փետրվարի 13-ի ժամը 19:46-ի դրությամբ, կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:
Փակ է նաև Վարդենյաց լեռնանցքը:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (բեռնատարների համար), Սևանի թերակղզուց դեպի Ծովագյուղ գյուղ տանող ավտոճանապարհը և Շիրակի մարզի Ամասիայի, Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհները:
Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս, Շիրակի մարզերի ավտոճանապարհներին, ինչպես նաև Արագածոտնի մարզի Քուչակ-Ապարան և Ծաղկահովիտ գյուղի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:
Արարատի, Կոտայքի, Վայոց ձորի, Շիրակի մարզերում, Արագածոտնի մարզի Թալինի և Աշտարակի, Գեղարքունիքի մարզի Վարդենիսի, Ճամբարակի տարածաշրջաններում, Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Սարավան-«Զանգեր» հատվածում տեղում է ձյուն:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 1000-ից ավել բեռնատար ավտոմեքենա:
ՀՀ ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։