ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանն իր լիակատար աջակցությունն է հայտնել Արդարադատության նախարարության կողմից իրականացվող բարեփոխումներին

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆանո Լազարոթոյին, հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից։ 

Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին այցի համար և նշել, որ նման հանդիպումները լավ հնարավորություն են քննարկելու հետագա համագործակցության ուղղությունները:

Դեսպան Լազարոթոն իր լիակատար աջակցությունն է հայտնել Արդարադատության նախարարության կողմից իրականացվող բարեփոխումներին և ներկայացրել Շվեյցարիայի մասնակցությամբ Հայաստանում իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքը:

Ռուստամ Բադասյանը, ողջունել է Շվեյցարիայի կողմից Հայաստանի Հանրապետությունում իրականացվող ծրագրերը և դեսպանի հետ քննարկել իրավական համագործակցության ոլորտի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով