Օրենքով վերանայվելու է կուսակցությունների ֆինանսավորման կարգը․ Տիգրան Ավինյան |factor.am|

factor.am: Կառավարության այսօրվա նիստին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ  այս պահին ընթանում են լայնաֆորմատ քննարկումներ «Կուսակցությունների մասին» օրենքի վերաբերյալ։

«Օրենքով վերանայվելու է կուսակցությունների ֆինանսավորման կարգը: Կարծում եմ՝ այն ժամանակներն անցել են, երբ կուսակցական գործունեությունը վատ կամ նեգատիվ երևույթների հետ էր կապվում»,- ասաց նա։

Փոխվարչապետը  նշեց, որ օրենքի փոփոխություններով պետք է խթանենք, որ երիտասարդները ունենան ցանկություն զբաղվել կուսակցական, քաղաքական գործունեությամբ, որովհետև քաղաքական կայունության ու պետականության համար կարևոր է, որ կուսակցությունները կայանան, զարգանան։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով