Փաշինյանը հերքեց ԼՂ հակամարտության կարգավորման առնչությամբ առկա շահարկումները |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում որևէ բան է խոսվել, ինչի մասին իրենք հրապարակային հայտարարության մեջ չեն նշել:

Այս մասին Փաշինյանն ասաց ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում՝ պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:

«Ինչ պետք է խոսվեր և ինչ խոսվել է, ես մինչև այդ խոսակցությունն այս ամբիոնից մի քանի անգամ ներկայացրել եմ: Բացառված է որևէ ավել բան խոսվի, քան մեր հրապարակային հայտարարություններում ասվել է: Մենք հռչակել ենք, թե ինչ օրակարգ ունենք և ինչի մասին է լինելու մեր խոսակցությունը»,- ասաց Փաշինյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով